Հարցազրույց

21.06.2024 11:53


ՀՀ իշխանությունները չեն հասկանում, թե որքանով է կապված մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ իշխանությունները չեն հասկանում, թե որքանով է կապված մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Հայաստանի իշխանությունները, կարծես թե, դեռ չեն հասկանում, թե որքանով է կապված մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին SputnikLive-ին տված հարցազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա նշեց, որ ցանկացած օգնություն, նույնիսկ արտակարգ, չի կարող փակել այն բացերը, որոնք ի հայտ կգան Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում։

«Հայաստանում իսկապես շատ լուրջ տնտեսական խնդիրներ կառաջանան»,-ասաց նա։

«Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը միշտ ազդեցիկ խաղացողներ են եղել մեր տարածաշրջանում։ Եթե ​​Ռուսաստանին հանեն տարածաշրջանից, նրա տեղը մեկ ուրիշը կզբաղեցնի։ Ըստ երևույթին, դա կլինի Թուրքիան: Եվ բնակչության մեծ մասը դա հասկանում է»,-նշեց պատգամավորը։

Տեսանյութը՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը