Քաղաքական

21.06.2024 12:12


Ակնկալում ենք, որ Երևանը պաշտոնապես կհստակեցնի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում. գլխավոր քարտուղար

Ակնկալում ենք, որ Երևանը պաշտոնապես կհստակեցնի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում. գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ակնկալում է, որ Հայաստանը պաշտոնապես կհստակեցնի կառույցում իր կարգավիճակը։ Կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, այնուամենայնիվ, կպարզաբանի իրավիճակը և կլինի պաշտոնական որոշում` լինե՞լ կազմակերպության կազմում, թե՞ ոչ»,–ասել է նա։

Մինչդեռ, Տասմագամբետովի խոսքով, ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը:

«Հայաստանը եղել է և կա մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի սուվերեն իրավունքն ու որոշումն է»,–ասել է նա։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը