«Վալերին դպրոցի նախկին տնօրենն էր, կինն էլ ուսուցչուհի էր». Ֆիոլետովոյում վթարից մահացած ընտանիքը գնում էր հանգստի
Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթարից մահացած ընտանիքը գնում էր հանգստի։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Ֆիոլետովո գյուղի բնակիչներից մեկը։
Նշենք, որ այդ ավտովթարից մահացել է չորս անձ։
«Վալերին, իր կինը ու ևս 2 բարեկամ որոշել էին գնալ հանգստանալու, բայց տեղյակ չեմ, թե որտեղ ու գյուղից մոտ 100 մետր հեռու տեղի է ունեցել ավտովթարը։ Ասում են՝ բարձր արագությամբ է վարել ավտոմեքենան, դա էլ նման ողբերգության է հանգեցրել։ Մեքենայում բոլոր գտնվողները մահացել են։ Վալերին մեր դպրոցի նախկին տնօրեն էր, կինն էլ դպրոցում ուսուցչուհի էր աշխատում»,-պատմեց բնակիչը։
Նա նշեց, որ այժմ դեպքի վայրում քննիչներն աշխատում են, հանգամանքները դեռ կպարզվեն։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մ գլորվել՝ հայտնվելով ձորում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է: Զոհերից 2-ի դիերը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, իսկ 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները հատուկ տեխնիկա են կիրառել:
Վթարի փաստով նախաձեռվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը: