Լրահոս

22.06.2024 09:52


Իրանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Իրանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Իրանի Իսլամական Հանրապետության Ֆարս նահանգում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Mehr-ը։

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Դարաբ քաղաքի մոտակայքում` տեղական ժամանակով ժամը 02:08-ին։

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը