Աշխարհ

22.06.2024 14:10


Հրաձգություն՝ Արկանզասի սուպերմարկետներից մեկում․ կան զոհեր ու վիրավորներ

Հրաձգություն՝ Արկանզասի սուպերմարկետներից մեկում․ կան զոհեր ու վիրավորներ

ԱՄՆ Արկանզաս նահանգում հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը՝ Արկանզասի ոստիկանությանը հղումով: Նշվում է քաղաքացին կրակ է բացել սուպերմարկետում, ինչի հետևանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ: Եվս 10 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան, վիրավորվել է:

Ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ կասկածյալը ևս վիրավորվել է:

Վիրավոր քաղաքացիներից մի մասի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանց թվում կան նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձինք:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը