Աշխարհ

22.06.2024 17:49


Շոգ եղանակի պատճառով օձերը լցվել են Անթալիա

Շոգ եղանակի պատճառով օձերը լցվել են Անթալիա

Շոգ եղանակի պատճառով օձերը լցվել են Թուրքիայի Անթալիա քաղաք, հայտնում է Halk TV հեռուստաալիքը:

«Այս տարի փրկարարական ջոկատները բնակելի տարածքներից դուրս են բերել 106 օձ։ Հաճախակի դարձած հաղորդագրություններն անհանգստություն են առաջացրել քաղաքում»,-հայտնում է հեռուստաալիքը։

Նշվում է, որ տարածաշրջանում օդի ջերմաստիճանի բարձրացումը հանգեցրել է նրան, որ օձերը մուտք են գործում ոչ միայն տներ, այլև գրասենյակներ և ավտոմեքենաներ:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը