Աշխարհ

22.06.2024 17:57


Աստանայում 26-հարկանի բնակելի համալիր է այրվում (տեսանյութ)

Աստանայում 26-հարկանի բնակելի համալիր է այրվում (տեսանյութ)

Աստանայում 26–հարկանի վարչական և բնակելի համալիր է այրվում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։

Շենքի բնակարաններից մեկի բնակիչ Եվգենին պատմել է, որ հրդեհը բռնկվելու ժամանակ իրեն հաջողվել է շան հետ միասին դուրս գալ 22-րդ հարկից։ Կրակը տարածվել է հաշված րոպեների ընթացքում։

«Աստանայի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի հրշեջները ժամանել են Թուրան 37/9 հասցե։ Հրշեջների ժամանումից հետո պարզվել է, որ շենքի 26-րդ հարկում այրվում է արտաքին երեսպատումը»,-ասված է քաղաքի արտակարգ իրավիճակների վարչության հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալներով՝ մի քանի հարկերում այրվում է շենքի երեսպատումը։

Դեպքի վայրում աշխատում են ավելի քան 70 հրշեջ։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը