Լրահոս

23.06.2024 14:51


«Փեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող կամրջի տակ մեքենաներ են բախվել. 4 տուժած հոսպիտալացվել է

«Փեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող կամրջի տակ մեքենաներ են բախվել. 4 տուժած հոսպիտալացվել է

Հունիսի 22-ին՝ ժամը 19:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փեթակ առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Hyundai և Nissan մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը՝ փրկարարները չորս տուժածի ցուցաբերել են առաջին օգնություն, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները դադարեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը։

Այս խորագրի վերջին նյութերը