Աշխարհ

23.06.2024 23:03


Դաղստանում անհայտ անձինք հարձակվել են եկեղեցու և սինագոգի վրա (տեսանյութ)

Դաղստանում անհայտ անձինք հարձակվել են եկեղեցու և սինագոգի վրա (տեսանյութ)

Դաղստանի Դերբենտում անհայտ անձինք կրակել են սինագոգի և եկեղեցու վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մեկ ոստիկան սպանվել է, ևս 3-ը վիրավորվել է։

Հարձակումից հետո սինագոգում հրդեհ է բռնկվել։ Հարձակվողների ինքնությունը պարզվում է։ Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հայտարարվել է «գաղտնալսման» պլանը, կրակոցների մեջ կասկածվողները փախել են սպիտակ Volkswagen Polo-ով։

Նույն ժամանակ կրակոցներ են տեղի ունեցել նաև Մախաչկալայում. անհայտ անձինք կրակել են ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։ Նախնական տվյալներով՝ 2 ոստիկան է զոհվել, վեցը՝ վիրավորվել։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը