Աշխարհ

24.06.2024 18:36


Մոսկվայի մարզում հրդեհ է բռնկվել գիտահետազոտական ինստիտուտի տարածքում․ զոհեր կան (տեսանյութ)

Մոսկվայի մարզում հրդեհ է բռնկվել գիտահետազոտական ինստիտուտի տարածքում․ զոհեր կան (տեսանյութ)

Մերձմոսկովյան Ֆրյազինոյում հրդեհ է բռնկվել «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։

Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ Ֆրյազինոյում հրդեհի հետևանքով երկու մարդ Է մահացել։

«Հրշեջները շարունակում են մարել կրակը։ Տեղում շտապօգնության 12 բրիգադ է աշխատում»,-գրել է նա Telegram-ում։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հրդեհի մակերեսը հասնում է 4 հազար քառակուսի մետրի: Ենթադրվում է, որ շենքում ևս 9 մարդ կա:

Նշվում է, որ հրդեհի վայրում աշխատում է ավելի քան 100 մարդ և 40 միավոր տեխնիկա:

«Ռոսէլեկտրոնիկա» հոլդինգից հայտնել են, որ Ֆրյազինոյում այրվող շենքը կապ չունի «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտի և պաշտպանական արդյունաբերության հետ: Կառույցը դեռևս 90-ականների վերջին մասնավորեցվել է։

Այս խորագրի վերջին նյութերը