Քաղաքական

26.06.2024 08:14


Վատ նորություն՝ գործարարների կանանց համար. միլիոնանոց ընթրիքներն առաջարկվում է դարձնել շարունակական․ «Ժողովուրդ»

Վատ նորություն՝ գործարարների կանանց համար. միլիոնանոց ընթրիքներն առաջարկվում է դարձնել շարունակական․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տվել նախօրեին դրամահավաքի արդյունքում գոյացած 42 միլիոն դրամը սկսնակ կին գործարարներին բաշխելու մասին։

Հիշեցնենք, որ 42 միլիոնը գոյացել էր հատուկ այդ նպատակով կազմակերպված ընթրիքի արդյունքում` մեկ ընթրող/մեկ միլիոն սկզբունքով։

Եվ ահա, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Իմ քայլի» աշխատակից Վահագն Թեւոսյանը «առաջարկել» է միլիոնանոց ընթրիքները դարձնել շարունակական։

Հ.Գ. Զարմանալի է, թե «նախկինները» իրենց թալանը ինչո՞ւ չէին կազմակերպում ընթրիքի անվան տակ։ Գեղեցիկ է հնչում՝ ընթրիք, կին գործարարներ….»:

Այս խորագրի վերջին նյութերը