Աշխարհ

26.06.2024 08:41


Անկարգություններ Քենիայում. նախագահը հայտարարել է մոբիլիզացիայի մասին (տեսանյութ)

Անկարգություններ Քենիայում. նախագահը հայտարարել է մոբիլիզացիայի մասին (տեսանյութ)

Քենիայի անվտանգության բոլոր ուժերը մոբիլիզացվել են բողոքի ընդվզումներին հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ուիլյամ Ռուտոն: Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

«Մոբիլիզացվել են երկրի անվտանգության ապահովման բոլոր ուժերը՝ բողոքի ընդվզումներին հակազդելու համար»,–հայտարարել է Ռուտոն։

Այն, որ Քենիայի զինված ուժերը մոբիլիզացվել են երկրում անկարգությունների հարցում ոստիկանությանը աջակցելու համար, քիչ առաջ հայտարարել է նաև երկրի պաշտպանության նախարար Ադեն Դուալեն:

«Քենիայի զինված ուժերը 2024 թվականի հունիսի 25–ին մոբիլիզացվել են ազգային ոստիկանությանը աջակցելու համար՝ ի պատասխան արտակարգ դրության, որն առաջացել է Քենիայի Հանրապետության տարբեր հատվածներում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով, որոնք հանգեցրել են կենսական նշանակության ենթակառուցվածքի ոչնչացմանն ու վնասմանը»,–հայտարարել է Դուալեն X սոցցանցում:

Անկարգությունների մասնակիցները հրկիզել են մի շարք վարչական շենքեր, ավերել մի շարք սուպերմարկետներ։

Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել։

Վերջին տվյալներով՝ անկարգությունների հետևանքով զոհվել է 10 մարդ, ավելի քան 50–ը տուժել են։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը