Աշխարհ

26.06.2024 10:22


Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում ավարտվում է խմբային փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբային վերջին տուրում (E խումբ) միմյանց դեմ կմրցեն Սլովակիան ու Ռումինիա, Ուկրաինան ու Բելգիան: Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 20:00-ին: E խմբում բոլոր թիմերն ունեն հավասար 3 միավոր:

F խմբում Վրաստանի մրցակիցը Պորտուգալիան է, իսկ Չեխիան կխաղա Թուրքիայի դեմ: Այս խաղերի մեկնարկը կլինի 23:00-ին: Այս խմբում արդեն փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել է Պորտուգալիան: 3 միավոր ունի Թուրքիան, իսկ Չեխիան ու Վրաստանը հավաքել են մեկական միավոր:

Այս խորագրի վերջին նյութերը