Գյումրիում մտել է բնակարան և գողացել նորոգման աշխատանքներ կատարող տղամարդու բջջային հեռախոսը
Հունիսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն ստացան. 42-ամյա մի տղամարդ Գյումրիում մտել էր մի բնակարան և գողացել բջջային հեռախոս։
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է՝ հեռախոսը պատկանում էր նշված բնակարանում նորոգման աշխատանքներ կատարող տղամարդուն։
Մարզային վարչության քրեական հետախույզները գողությունը բացահայտեցին՝ համագործակցելով Կումայրիի բաժնի ծառայողների հետ: 42-ամյա տղամարդը հայտնաբերվեց և հրավիրվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը։
Տուժողից ընդունվել է հաղորդում։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։