Լրահոս

26.06.2024 19:10


Վաղարշապատում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված «Toyota»-ի վրա

Վաղարշապատում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված «Toyota»-ի վրա

Հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառաարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 59 շենքի բակում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է մեքենայի վրա ու փակել է երթևեկելի գոտին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վնասվել է 24-ամյա Մովսես Հալուլյանին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածը:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան, ապա ժամանած Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցները մասնատել են այն:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը