Ազատության պողոտայում մեքենաներ են բախվել. դրանցից մեկը վթարից հետո հանդիպակաց է երթևեկել. կա վիրավոր
Հունիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Ազատության պողոտայում թիվ 10 շենքի դիմաց բախվել են «Mercedes» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնել է, որ վարորդներից մեկը կին է, իսկ «Mitsubishi»-ն դեռևս անհայտ հանգամանքներում բախումից հետո հանդիպակաց է երթևեկել, բարեբախտաբար ուրիշ ավտոմեքենաների հետ բախում չի եղել: Վարորդը 85-ամյա Հերբերտ Թ.-ն է: