Քաղաքական

26.06.2024 21:37


Արամ Զավենիչն առաջարկում է Փաշինյանին Հայաստանի ոչնչացման համար պատասխանատու դարձնել... հայ ժողովրդին (լուսանկար)

Արամ Զավենիչն առաջարկում է Փաշինյանին Հայաստանի ոչնչացման համար պատասխանատու դարձնել... հայ ժողովրդին (լուսանկար)

Սովորաբար բացարձակ Չարի ու Բարու ներկայացուցիչներ լինում են միայն հեքիաթներում: Հեքիաթը նման էպատաժային կերպարներով փորձում է սովորեցնել երեխաներին Բարու և Չարի գործերի մասին: Բնականաբար, հեքիաթներում բախվելով Չարն ու Բարին, վերջում հաղթում է Բարին: Այդպիսին է հեքիաթի կառուցվածքը, որպեսզի երեխան մեծանա և ձգտի բարի գործեր կատարել և հավատա, որ վերջում Բարին է հաղթելու: Սակայն իրական կյանքում շատ քիչ է լինում, որ մարդիկ բացարձակորեն կա՛մ բարու, կա՛մ էլ չարի շահերն են պաշտպանում:

Իրական կյանքում երևույթներն ավելի բազմաշերտ բնույթ ունեն:

Սակայն լինում են նաև բացառություններ: Օրինակ Հիտլերը, Մուսսոլինին և նմանատիպ գործիչները համարվում են Չարի ներկայացուցիչներ, և այդ ընկալումը տարածված է (տիրապետում է) աշխարհով մեկ:

Հայաստանյան պատմության մեջ էլ գրեթե բոլոր գործիչները միանշանակ ընկալում չեն ունեցել:

Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան, Հրանտ Բագրատյան այս շարքը կարելի է շարունակել: Այս մարդիկ չունեն միանշանակ ընկալում: Նրանք բոլորն ունեցել են բացասական և դրական կողմեր և, հետևաբար, հանրության մի մասը իրենց համարում է, ավելի դրական, իսկ մյուս մասը՝ ավելի բացասական:

Բայց կան գործիչներ, որոնց մասին որևէ դրական խոսք ասել հնարավոր չէ: Դրանցից է Արամ Զավենիչը: Այս մարդու մեջ կուտակվել է անսահման չարություն բոլորի նկատմամբ, Ռուսաստանի, ղարաբաղցիների, հայ ժողովրդի:

Սա եզակի երևույթ է, ով հայտնի դարձավ հանրությանը որպես Վազգեն Սարգսյանի եղբայր և տարիների ընթացքում ոչնչացրեց նրա հիշատակը, նրա անցած ուղին:

Այսօր նա շատ լավ գիտի իր իրական ով լինելը և հասկանում է, որ իշխանափոխությունից հետո գալու է իր համար դժոխային ժամանակը, որտեղ նա պատասխան է տալու իր հանցանքների համար:

Նման մարդիկ էլի կան Հայաստանում, սակայն ոչ ոք հրապարակայնորեն չի խոստովանում, թե ինչպես կարելի է դուրս գալ այս իրավիճակից:

Միակը, ով առանց վախի զգացումի դա անում է, քաղաքացի Արամ Զավենի Սարգսյանն է, ով առաջարկում է Փաշինյանին Հայաստանի կործանումը փաթեթավորել ԵՄ-ի հետ հանրաքվեով, որպեսզի, ուշադրություն... «դրա հետևանքների համար պատասխանատվություն կրի նաև հայ ժողովուրդը...»:

Այսինքն, Արամ Զավենիչը հասկանում է, որ Հայաստանի ոչնչացումն է այն երաշխիքը, որ իրեն չեն դատի: Չկա Հայաստան, ուրեմն Զավինչին ոչ ոք դատարանում մեղադրանք չի առաջադրի:

Սակայն ինչպե՞ս ոչնչացնել Հայաստանը, որ և՛ ինքը, և՛ Փաշինյանը դրսի միջավայրերում կարողանան շարունակել ապրել:

Նա առաջարկում է Փաշինյանին Հայաստանի ոչնչացմանը ներգրավել նաև Հայաստանի բնակչությանը:

Եթե հայ ժողովուրդին համոզեն, որ ԵՄ-ի հետ ինտեգրվելը լավ բան է, մարդիկ առանց վիզայի կարող են մեկնել Եվրոպա և այլն: Ապա այդ քայլից հետո, երբ, Ադրբեջանը գրավի Սյունիքը, իսկ հետո՝ ողջ Հայաստանը, դրա պատասխանատուն կլինեն, ոչ միայն Արամ Զավենիչն ու Փաշինյանը, այլև՝ հայ ժողովորդի այն մասը, որն այդ հանրաքվեին դրական է վերաբերվել: Դրանից հետո արդեն Հայաստանի ոչնչացման համար մեղավոր կարելի կլիներ հռչակել, օրինակ ԱՄՆ-ին, ով չոգնեց Հայաստանին, Ադրբեջանին, ով Մոսկվայի և Իրանի դրդմամբ հարձակվեց դեպի ԵՄ ձգտող Հայաստանի վրա:

Իսկ ի՞նչ վատ առաջարկ է, մանավանդ, որ Հայաստանի ոչնչացումից հա՛մ Արամ Զավենիչը կօգտվի, հա՛մ էլ՝ Փաշինյանը (նրանց դատող չի լինի): Բացի այդ, պատասխանատվությունը իրենց հետ կկիսի նաև հայ ժողովուրդը ( ժողովուրդը այդ ընտրությոըւնը կատարեց, մենք ինչ մեղք ունենք, մենք հո չէինք պատկերացնում, որ ԱՄՆ-ն չէր կարող զսպել Ադրբեջանի լկտիությունը):

Սա ցույց է տալիս, թե ինչ թունավոր միջավայրում է ապրում Արամ Զավենիչը:

Նրան անգամ բարև տվողներին հետագայում պիտի ֆիլտրացիոն կենտրոններով ստուգել, քանզի սրա թույնի դոզան չի կարող չվարակել մարդկանց:

Պարզապես զարմանալի է, թե ինչպես մարդը կարող է հեքիաթային մակարդակի սրիկա դառնալ:

Համաձայնեք, որ դա շատ դժվար գործ է, նույնիսկ վատ մարդկանց համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը