Հարյուր հազարավոր մարդիկ Թբիլիսիում գիշերը նշել են Վրաստանի թիմի հաղթանակը (տեսանյութ)
Հարյուր հազարավոր մարդիկ գիշերը Թբիլիսիի փողոցներում տոնել են Վրաստանի հավաքականի 2:0 հաշվով հաղթանակը Պորտուգալիայի նկատմամբ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում, հաղորդում է News.am-ը
Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին առաջին անգամ մասնակցող Վրաստանի թիմը Ֆրանսիացի Վիլի Սանյոլի գլխավորությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ և կմրցի իսպանացիների հետ։
Իսկ Թբիլիսիում ու, առանց չափազանցության՝ ամբողջ Վրաստանում ուղղակի ֆուտբոլային կրքերի խելահեղություն է: Գրեթե ամբողջ գիշեր (ֆուտբոլային հանդիպումն ավարտվել էր կեսգիշերին) հարյուր հազարավոր մարդիկ ելել են փողոցներ ու միասին նշել իրենց ազգային թիմի պատմական հաղթանակը:
Հատկանշական է, որ Վրաստանի հավաքականը Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում հայտնվեց՝ անցնելով անցումային խաղերի ծանր փորձություններով, վարկանիշային աղյուսակում ունի ամենից ցածր ցուցանիշը (75-րդ տեղ) եզրափակիչ փուլի մասնակիցների շարքում, խմբային փուլում մեկնարկեց ցավալի պարտությամբ: Բայց Վրաստանի հավաքականը պայքարեց ու դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ:
Համացանցում կան բազմաթիվ տեսանյութեր, որոնք հրաշալի արտացոլում են Թբիլիսին համակած ֆուտբոլային խելահեղ տրամադրությունները: