Իրանում մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրությունները
Իրանում մեկնարկել են նախագահի արտահերթ ընտրությունները, որոնք նշանակվել էին ուղղաթիռի կործանման հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։
Մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի վթարի հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո հանրապետության իշխանությունները, հետևելով Սահմանադրությանը, հայտարարեցին նոր նախագահական ընտրությունների անցկացման մասին: Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ դրանք պետք է անցնեն նախագահի մահվան կամ անգործունակության մասին հայտարարությունից և նրա պարտականությունները առաջին փոխնախագահին հանձնվելուց հետո 50 օրվա ընթացքում: Այդ պաշտոնը զբաղեցրել է փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը։
Նախագահական աթոռի համար պայքարին մասնակցում են ներքին գործերի նախկին նախարար Մոստաֆա Փուրմոհամադին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, խորհրդարանի գործող խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի առողջապահության ու բժշկական կրթության նախկին նախարար, խորհրդարանի անդամ Մասուդ Փեզեշքիանը:
Ընտրությունների առաջին արդյունքները կհայտարարվեն հունիսի 29-ին` կեսօրից հետո:

Աղբյուրը` arm.sputniknews.ru