Սեբաստիա փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Subaru»-ն, «Chevrolet»-ն ու 2 «Opel»-ը
Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 18 հասցեի դիմաց, ճանապարհին թափված վառելիքաքսուքային նյութի պատճառով բախվել են 2 «Opel», և կայանված «Mercedes», «Subaru», «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից ժամանել է Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: