Աբովյանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kawasaki» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Հունիսի 28-ին Կոտայքի մարզում մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել։
Ժամը 16:45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Դերենիկ Մխիթարյանի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 43-ամյա Գագիկ Հակոբյանի վարած «Kawasaki» մակնիշի մոտոցիկլը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Nissan»-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածից, որտեղ դեռևս անհայտ անձի կողմից ճանապարհի անօրինական գծանշում է կատարվել, շրջադարձ է կատարել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։