Սահակ Հովհաննիսյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դարձել ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Ղազարյանը նվաճեց հաղթողի կոչումը 55 կգ քաշային կարգում՝ եզրափակիչում 9:3 հաշվով հաղթելով ռուսաստանցի Օսմաեւին։
80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը համառ պայքարում հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դարձավ բրոնզե մեդալակիր։
Բրոնզե մեդալ նվաճեցին նաև 48 կգ քաշային Արմեն Պապիկյանը և 65 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը, հաղորդում է ՀԸՖ-ի ֆեյսբուքյան էջը։
45 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը և 51 կգ քաշային Աշոտ Գյուլնազարյանը պարտվեցին կիսաեզրափակչում և կպայքարեն բրոնզե մեդալների համար։

Տեսանյութն՝ այստեղ: