Լրահոս

30.06.2024 15:56


Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից

Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից

Հայաստանի տարածքում հունիսի 30-ին կեսօրից հետո, հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-24մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-2-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, հուլիսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը