Աճուրդում փորձել են վաճառել Ռուզվելտի մոտ 40 տարի առաջ գողացված գրպանի արծաթե ժամացույցը
ՀԴԲ-ի և Ազգային պարկերի ծառայության տվյալներով, ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտին պատկանող գրպանի ժամացույցը, տասնամյակներ առաջ գողացվելուց և ավելի ուշ աճուրդի հանվելուց հետո այս շաբաթ վերադարձվել է Նյու Յորքի նրա տուն:
Ռուզվելտի քույրը՝ Կորին Ռուզվելտ Ռոբինսոնը, և նրա աներորդին՝ Դուգլաս Ռոբինսոն կրտսերը, Ռուզվետին են նվիրել այս ժամացույցը 1898 թվականին Կուբայում իսպանա-ամերիկյան պատերազմի մեկնելուց առաջ։
Ժամացույցի ներսի կողմում փորագրված է հետևյալ մակագրությունը՝ «ԹԵՈԴՈՐ ՌՈՒԶՎԵԼՏԻՆ Դ.Ռ.-ից և Կ.Ռ.Ռ.-ից»։
Ըստ պարկերի ծառայության, արծաթե ժամացույցը նրա հետ է եղել պատերազմի, Աֆրիկայում որսի և Հարավային Ամերիկայում Ամազոնն ուսումնասիրելու ժամանակ։ 1919 թվականին 26-րդ նախագահի մահից հետո նրա ժամացույցը պահպանվում էր որպես հուշանվեր և ի վերջո հանձնվել է պարկերի ծառայությանը՝ Լոնգ Այլենդի Սագամոր-Հիլ ազգային պատմական կենտրոնում ցուցադրելու նպատակով:
1971թ.-ին ժամացույցը վարձով տրվել է Նյու Յորքի Բուֆալոյում գտնվող Թեոդոր Ռուզվելտի անվան ազգային պատմական կենտրոնին սկզբում վեց տարի, ապա ավելի երկար ժամկետով։
Սակայն 1987 թվականի հուլիսի 21-ին ժամացույցը գողացվել է այն վայրից, որտեղ այն վերջին անգամ ցուցադրվել է, այն է՝ Բուֆալոյի Էնսլի Ուիլքոքսի տնից:
Միայն անցյալ տարի՝ 36 տարի անց, ժամացույցը կրկին հայտնվել է Ֆլորիդայի աճուրդում:Աճուրդավարը հասկացել է, թե դա ում գրպանի ժամացույցն է, և տեղեկացրել պատմական հուշարձանների և պարկերի ծառայությանը։
Այնուհետև գործում ներգրավվել է ՀԴԲ-ն՝ պարզելու համար, թե արդյոք ժամացույցը գողացվել է նախկին նախագահից 1987 թվականին:
Ժամացույցը, որը ՀԴԲ-ի կողմից նկարագրված է որպես Waltham 17 jewel, հինգշաբթի օրը վերադարձվել է Նյու Յորք, որպեսզի տեղադրվի Սագամոր-Հիլ ազգային պատմական կենտրոնում գտնվող Ռուզվելտի տանը, որպեսզի հանրությունը հաջորդ երեք ամսվա ընթացքում կարողանա տեսնել այն:
Այդպես էլ չի պարզվել, թե ով է գողացել ժամացույցը ցուցափեղկից, կամ ինչպես է այն հայտնվել Ֆլորիդայում, հայտնում է պարկերի ծառայությունը։
Աճուրդում փորձել են վաճառել Ռուզվելտի մոտ 40 տարի առաջ գողացված գրպանի արծաթե ժամացույցը
ՀԴԲ-ի և Ազգային պարկերի ծառայության տվյալներով, ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտին պատկանող գրպանի ժամացույցը, տասնամյակներ առաջ գողացվելուց և ավելի ուշ աճուրդի հանվելուց հետո այս շաբաթ վերադարձվել է Նյու Յորքի նրա տուն:
Ռուզվելտի քույրը՝ Կորին Ռուզվելտ Ռոբինսոնը, և նրա աներորդին՝ Դուգլաս Ռոբինսոն կրտսերը, Ռուզվետին են նվիրել այս ժամացույցը 1898 թվականին Կուբայում իսպանա-ամերիկյան պատերազմի մեկնելուց առաջ։
Ժամացույցի ներսի կողմում փորագրված է հետևյալ մակագրությունը՝ «ԹԵՈԴՈՐ ՌՈՒԶՎԵԼՏԻՆ Դ.Ռ.-ից և Կ.Ռ.Ռ.-ից»։
Ըստ պարկերի ծառայության, արծաթե ժամացույցը նրա հետ է եղել պատերազմի, Աֆրիկայում որսի և Հարավային Ամերիկայում Ամազոնն ուսումնասիրելու ժամանակ։ 1919 թվականին 26-րդ նախագահի մահից հետո նրա ժամացույցը պահպանվում էր որպես հուշանվեր և ի վերջո հանձնվել է պարկերի ծառայությանը՝ Լոնգ Այլենդի Սագամոր-Հիլ ազգային պատմական կենտրոնում ցուցադրելու նպատակով:
1971թ.-ին ժամացույցը վարձով տրվել է Նյու Յորքի Բուֆալոյում գտնվող Թեոդոր Ռուզվելտի անվան ազգային պատմական կենտրոնին սկզբում վեց տարի, ապա ավելի երկար ժամկետով։
Սակայն 1987 թվականի հուլիսի 21-ին ժամացույցը գողացվել է այն վայրից, որտեղ այն վերջին անգամ ցուցադրվել է, այն է՝ Բուֆալոյի Էնսլի Ուիլքոքսի տնից:
Միայն անցյալ տարի՝ 36 տարի անց, ժամացույցը կրկին հայտնվել է Ֆլորիդայի աճուրդում: Աճուրդավարը հասկացել է, թե դա ում գրպանի ժամացույցն է, և տեղեկացրել պատմական հուշարձանների և պարկերի ծառայությանը։
Այնուհետև գործում ներգրավվել է ՀԴԲ-ն՝ պարզելու համար, թե արդյոք ժամացույցը գողացվել է նախկին նախագահից 1987 թվականին:
Ժամացույցը, որը ՀԴԲ-ի կողմից նկարագրված է որպես Waltham 17 jewel, հինգշաբթի օրը վերադարձվել է Նյու Յորք, որպեսզի տեղադրվի Սագամոր-Հիլ ազգային պատմական կենտրոնում գտնվող Ռուզվելտի տանը, որպեսզի հանրությունը հաջորդ երեք ամսվա ընթացքում կարողանա տեսնել այն:
Այդպես էլ չի պարզվել, թե ով է գողացել ժամացույցը ցուցափեղկից, կամ ինչպես է այն հայտնվել Ֆլորիդայում, հայտնում է պարկերի ծառայությունը։
Աղբյուրը՝ news.am