Աշխարհ

01.07.2024 20:33


Ռոզա Լինն իր Universe երգի հնդկերեն տարբերակն է թողարկել՝ հնդիկ երաժիշը Denny-ի հետ համագործակցությամբ (տեսանյութ)

Ռոզա Լինն իր Universe երգի հնդկերեն տարբերակն է թողարկել՝ հնդիկ երաժիշը Denny-ի հետ համագործակցությամբ (տեսանյութ)

Հայազգի արտիստ Ռոզա Լիննը, ով առավել հայտնի է իր «Snap» հիթով, պատրաստվում է գրավել նոր հանդիսատեսի՝ թողարկելով իր «Universe» սինգլի հնդկերեն տարբերակը, գրում է radioandmusic.com-ը։

Օրերս երգչուհին ներկայացրել է Universe-ը հնդկերենով՝ հնդիկ երաժիշտ Denny-ի հետ համագործակցությամբ։

Անդրադառնալով երգին՝ Ռոզան նշել է․ «Universe-ն իմ օրհներգն է՝ երազկոտների համար։ Այն փնտրտուքի մասին է՝ մի բանի փնտրտուքի, որը երբեք չես կարող ունենալ այս իրականության մեջ․ այն պատկերում է այլ կյանք, այլ հանգամանքներ՝ ստեղծելով մի ուրիշ աշխարհ, որտեղ բոլոր ատղերը պարզ շողում են քեզ համար, որպեսզի տան քեզ այն, ինչը լիարժեք կդարձնի քո կյանքը»։

Կայքը նաև գրում է, որ հայ երգչուհին երգի հնդկական հատվածը գերազանց արտասանությամբ է կատարում։ Ռոզան իր հերթին նշել է, որ հնդկերեն երգելն ավելի հեշտ է տրվել իրեն, քան պատկերացնում էր։

«Կարծում եմ՝ հայերենում մենք ունենք նման հնչյուններ, ինչն ինձ շատ օգնեց։ Ես ձայնագրվել եմ Իտալիայում, որտեղ շրջագայության մեջ էի ընկերներիցս մեկի հետ։ Չունեի ուսուցիչ, բայց Denny-ին, պարբերաբար, ձայնագրություններս էի ուղարկում, և մենք ամեն բան գլուխ բերեցինք մեկ ժամում»,-շարունակել է Լինը։

Հնդիկ երգիչը ևս տպավորված է Ռոզայի հետ համագործակցությամբ։ «Նախ և առաջ, Ռոզան հիասքանչ երգչուհի է, նա հրաշալի երգեր ունի, և երբ ես լսեցի Universe-ը, ես սիրեցի այն։ Այն հանճարեղ է»,-նշել է Denny-ն։

Այս խորագրի վերջին նյութերը