Լրահոս

02.07.2024 10:01


Ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված

Ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված

Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է դրված և այն պայթելու է: Գրել է «Շամշյանը»։

Տարածքը պարեկները սահմանազատել են:

Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են, այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարներն ու սակրավորները:

Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Այս խորագրի վերջին նյութերը