Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. Ալիև
Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» (չակերտները՝ Tert.am) ներկայացուցիչների համար. այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ի պատասխան Կանադայի դեսպանի՝ վերադարձի իրավունքի վերաբերյալ մեկնաբանությանը (նկատի ունի էթնիկ զտման ենթարկված արցախցիների վերադարձը-Tert.am)։
Ալիևը պնդել է, թե իբր անցած դարում «բնիկ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջինը՝ 1988 թվականին, ենթարկվել է էթնիկ զտումների Հայաստանի տարածքում, իսկ նրա նյութական և մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է» (չակերտները՝ Tert.am)։
Նշենք, որ Ադրբեջանը 2020-ի արցախյան պատերազմից հետո ակտիվ շրջանառում է նախկինում Հայաստանում բնակված ադրբեջանցիներին միավորող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» և դրա ներկայացուցիչների՝ ՀՀ վերադառնալու «իրավունքի» (չակերտները՝ Tert.am) թեզը:
Ադրբեջանում անգամ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն էր անցկացվել, որի շրջանակում հնչել էին կոչեր, որ «մի օր վերադառնալու են իրենց պատմական հայրենիք»:

Աղբյուրը՝ tert.am