Կոշտան 11-մետրանոցների ժամանակ 3 սեյվ կատարած առաջին դարպասապահն է ԵԱ-ներում (տեսանյութ)
Պորտուգալիայի հավաքականի և պորտուգալական «Պորտուի» 24-ամյա դարպասապահ Դիոգու Կոշտան Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում առաջինն է, ում հաջողվեց հետխաղային 11-մետրանոցների ժամանակ 3 սեյվ կատարել, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։ Նա նաև առաջինն է, որը ոչ մի գոլ բաց չթողեց հետխաղային 11-մետրանոցների ժամանակ։
Պորտուգալիան 1/8 եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է Սլովենիային։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0: Կոշտան ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
Քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի մրցակիցը կլինի Ֆրանսիան, որը 1:0 հաշվով հաղթել էր Բելգիային։