Լրահոս

02.07.2024 16:41


Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի – Իտալիայի փողոցների խաչմերուկում:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, Արգիշտիի փողոցից Իտալիայի փողոց՝ Գր. Լուսավորչի փողոցի առկա հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված:

Նշված ճանապարհահատվածում կկատարվի համապատասխան գծանշում:

Այս խորագրի վերջին նյութերը