Երևանը կրկին ԱՄՆ-ից պատվիրակություն է ընդունում: Այս անգամ Հայաստանի մայրաքաղաք է ժամանել ամերիկյան Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են երկու կուսակցությունների ներկայացուցիչներ, և պատվիրակությունը գլխավորում է սենատոր Ռոջեր Ուիկերը։
Հիշեցնենք, որ ընդամենը շաբաթներ առաջ, Նիկոլ Փաշինյանին էին այցելել ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը, իսկ այնուհետև՝ պետքարտուղարի տեղակալը: Նման բարձրաստիճան պատվիրակության այցերը նշանակում էին մեկ բան. Նիկոլ Փաշինյանը որոշել էր էապես բարձրացնել հայ-ամերիկյան հարաբերությունների մակարադակը:
Նույնիսկ խոսվում էր այն մասին, որ մինչև տարվա վերջ, երկու երկրների հարաբերությունները «ռազմավարական երկխոսությունից» կբարձրանան մինչև «ռազմավարական գործընկերության» մակարդակի:
Այսինքն, Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ կդառնան այնպեսիսին, ինչպիսի մակարդակ առկա է ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում:
Իսկ դա կնշանակի, որ Փաշինյանը պաշտոնապես կխզի հայ-ռուսական ռազմավարական բնույթի հարաբերությունները, Հայաստանը դուրս կբերի ՀԱՊԿ-ից, իսկ ռուսական ռազբակայանի դուրս բերման հարցը կդառնա ուղակի ժամանակի խնդիր:
Փաստացի կփլվի հայ-ռուսական անվտանգային ողջ համակարգը՝ հանուն ԱՄՆ-ի հետ խիստ անորոշ հարաբերությունների հաստատման:
Թե ինչ տվեցին այդ հարաբերությունները Վրաստանին, գիտեն նույնիսկ վրացի դպրոցականները, երբ 2008-ին ամերիկացիները նույնիսկ ձևական քայլ չարեցին վրացիներին աջակցելու համար:
Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա հայ-ռուսական անվտանգային համակարգի փլուզման արդյունքում անորոշ է դառնալու գետնի վրա հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագան: Քանի որ Թուրքիան Հայաստանի հետ վերաբերվում էր, հաշվի առնելով ռուս-թուրքական պայմանագրի դրույթները, որ կնքվել էր 103 տարի առաջ, և հայ-ռուսական հարաբերությունների փլուզման արդյունքում թուրքերի կողմից առկախվելու հեռանկար կարող է ունենալ:
Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա այս երկիրն ընդհանրապես չի շտապում կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, հույս ունենալով մարտավարական բնույթի նոր զիջումներ կորզել Փաշինյանից, իսկ հեռանկարում, եթե հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես փլուզվեն, կյանքի կոչեն իրենց դարավոր երազանքը՝ Հայաստանը ոչնչացնելու համար:
Երեկվա ամերիկյան պատվիրակության այցի շեշտը այն է, որ Ռոջեր Ուիքերն անմիջական կապ ունի ամերիկացի զինվորականների հետ. նա նաև Սենատի զինված ծառայությունների հանձնաժողովի ավագ անդամ է:
Ամերիկյան պատվիրակության կազմում են նաև հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը, համանախագահ սենատոր Բեն Քարդինը, ով նախագահում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ինչպես նաև՝ սենատոր Ջոն Քորնինը, ներկայացուցիչներ Ռոբերտ Ադերհոլտը, Ռիչարդ Հադսոնը և Թրենթ Քելլին։
Հիշեցնենք նաև մեկ հանգամանք ևս, հանրապետական սենատոր Ռոջեր Ուիկերը «հայտնի է դարձել» այն կոչով, որը հնչեցրել է դեռևս ռուս-ուկրաինական պատերազմից առաջ՝ Ռուսաստանին կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու վերաբերյալ։
Ուիկերը Fox News-ի եթերում ասել է 2021 թվականի դեկտեմբերին, որ նախագահ Ջո Բայդենը պետք է նախ քննարկի միջուկային զենքի կիրառումը Ռուսաստանի դեմ՝ «Ուկրաինայի նկատմամբ թշնամական գործողություններում»։
Ահա այսպիսի գործիչների հետ է ընկերություն անում Նիկոլ Փաշինյանը: Եվ հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը արդարացիորեն սկսում է հավատալ, որ Փաշինյանի քայլերի արդյունքում ինքը ոչ միայն կկարողանա կազմաքանդել Հայաստանի պետականությունը, այլև Հայաստանը կարճ ժամանակահատվածում դարձնել, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»:
Իսկ ինչով են զբացված մեր ընդդիմադիր գործիչները, նույնպես հայտնի է. խորհրդակցություններ են անցկացնում, խորհուրդներ են ձևավորում, իրար են պախարակում, հիմնավորելով, թե ում պատճառով է մարում «շարժումը» և ձեռքի հետ հայտարարում, որ «այն երբեք չի մարի, քանի կլինի Փաշինյանը»:
Բայց կարող է և Փաշինյանը մի օր հեռանա, սակայն դրա տեղը կհայտնվեն ոչ թե ընդդիմության հայտնի ներկայացուցիչները, այլ Ալիևի էմիսարները, որոնք կզբաղվեն ադրբեջանցիների ներգաղթով, իրենց բնորոշմամբ՝ «Արևմտյան Ադրբեւջան»:
Իսկ այս սցենարի զարգացման տարբերակը շահավետ կլինի Թուրքիային, Ադրբեջանին, ԱՄՆ-ին ( քանի որ չկա հայ, չի լինի ռուսական ազդեցություն) և Նիկոլ Փաշինյանին ու իր շրջապատին, ովքեր պատմական հանցագործությունների համար պատասխանատվության չեն ենթարկվի, քանի որ չի լինի այդ պատասխանատվությանը ենթարկելու սուբյեկտը, այսինքն՝ Հայաստան պետությունը:
Ինչո՞ւ են ԱՄՆ-ի կոնգրեսականները ժամանել Հայաստան

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am