Թուրք ֆուտբոլիստը խփած գոլը տոնել է «Գորշ գայլեր»-ի ժեստով. սոցցանցերում պահանջում են որակազրկել նրան
Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Ավստրիայի դեմ խաղի ժամանակ իր խփած գոլը տոնելիս՝ ցույց է տվել ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպություններ և օգտատերեր պահանջում են հատաքննություն անցկացնել և որակազրկել ֆուտբոլիստին։
«Թուրքիայի հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալը պետք է որակազրկվի մինչև Եվրո-2024-ի ավարտը ֆաշիստական և ռասիստական նշանի համար, որը նա ցույց է տվել՝ իր գոլը տոնելիս»,-«X»-ի իր էջում գրել է «Քուրդիստանի Ամերիկյան բարեկամներ» կազմակերպության համահիմնադիր Դիլիման Աբդուլքադերը։
Գերմանական «WELT» հեռուստաընկերությունն առանձին հոդվածով անդրադարձել է միջադեպին «Դեմիրալը Եվրոպայի առաջնությունում Թուրքիայի գոլը տոնում է ծայրահեղական գայլի ողջույնով» վերնագրով և նշել, որ այդ ժեստը խաղին հաղորդել է ծայրահեղ ազգայնական երանգ:
Գերմանացի լրագրող Թոբիաս Հուչը «Գորշ գայլերի» ողջույնը համեմատում է նացիստական Գերմանիայում «հիտլերյան ողջույնի» հետ։
«Գոլի հեղինակ Մերիհ Դեմիրալը ստադիոնում «Գորշ գայլերի» ֆաշիստական ողջույն է տվել։ Նա թուրքերին համարում է որպես «բարձրագույն ռասա», որը պետք է ոչնչացնի բոլոր «ցածրագույն ռասաներին» (քրդեր, հրեաներ, քրիստոնյաներ, հայեր, եզդիներ և այլն): Սա կարելի է համեմատել Հիտլերի գերմանական ողջույնի հետ, քանի որ «Գորշ գայլերը» նաև Ադոլֆ Հիտլերին տեսնում են որպես ռասիզմի և բնաջնջման գաղափարախոսության մոդելներից մեկը: Այս ամենը պետք է հանգեցնի Դեմիրալի՝ Եվրո-2024-ին մասնակցության արգելմանը»,-X-ի իր միկրոբլոգում գրել է գերմանացի լրագրողը։
Շվեդ գրող և լրագրող Ռասմուս Կանբեքը ևս կարծում է, որ ՈՒԵՖԱ-ն կարգապահական միջոցներ պետք է ձեռնարկի Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ այս ծայրահեղ ռասիստական ժեստի համար:
Թեմային անդրադարձել է նաև ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
«Թուրքիայի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրոպայի առաջնությունում Ավստրիայի դարպասը գրաված իր գոլը տոնել է ֆաշիստական «Գորշ գայլեր»-ի ողջույնով․ ռասիստական ժեստ, որը թունավոր ատելություն և ցեղասպանություն է արտահայտում քրիստոնյաների և քրդերի դեմ: Դեմիրալը պետք է ցմահ հեռացվի միջազգային բոլոր խաղերին մասնակցելուց»,-նշված է Հայ դատի տարածած հայտարարության մեջ։
Թուրք ֆուտբոլիստը խփած գոլը տոնել է «Գորշ գայլեր»-ի ժեստով. սոցցանցերում պահանջում են որակազրկել նրան
Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Ավստրիայի դեմ խաղի ժամանակ իր խփած գոլը տոնելիս՝ ցույց է տվել ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպություններ և օգտատերեր պահանջում են հատաքննություն անցկացնել և որակազրկել ֆուտբոլիստին։