Աշխարհ

04.07.2024 10:36


Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում գերմանացի ֆուտբոլիստներին կարգելվի հանդիպել կանանց հետ

Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում գերմանացի ֆուտբոլիստներին կարգելվի հանդիպել կանանց հետ

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մինչև մրցաշարի ավարտը կարգելի ֆուտբոլիստներին հանդիպել կանանց և ընկերուհիների հետ, եթե թիմը դուրս գա Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։ Այս մասին հաղորդում է Bild-ը:

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը հուլիսի 5-ին Շտուտգարտում կմրցի Իսպանիայի հավաքականի հետ: Հաջողության դեպքում հուլիսի 9-ին Մյունխենում գերմանացիները կիսաեզրափակիչում կխաղան ֆրանսիացիների և պորտուգալացիների դիմակայության հաղթողի հետ:

Պարբերականը հայտնում է, որ իսպանացիներին հաղթելու դեպքում ոչ մի կին չի կարողանա մտնել Գերմանիայի հավաքականի հյուրանոց: Հակառակ դեպքում, 36‑ամյա մարզչի կարծիքով, ֆուտբոլիստները բավարար ժամանակ չեն ունենա մարզվելու համար։

Ավելի վաղ ֆուտբոլիստների կանայք կարող էին պարբերաբար այցելել իրենց սիրելիներին թիմի հյուրանոցում և ժամանակ անցկացնել նրանց հետ:

Աղբյուրը` arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը