Կարծիք

04.07.2024 11:00


Վերջ... Բաքուն դրեց Փաշինյանի «խաղաղության (իմա՝ մահվան) դարաշրջանի» տապանաքարը

Վերջ... Բաքուն դրեց Փաշինյանի «խաղաղության (իմա՝ մահվան) դարաշրջանի» տապանաքարը

Վերջ... Բաքուն դրեց Փաշինյանի «խաղաղության (իմա՝ մահվան) դարաշրջանի» տապանաքարը

Մինչ օրս «խաղաղության պայմանագրի» գլխավոր նախապայմաններից էր ՀՀ գոյության հիմք Անկախության հռչակագրի չեզոքացումը ՀՀ Սահմանադրությունից, միջանցքի նվաճումը Սյունիք-Վայոց ձորի մարզերի տարածքով, և այլն:

Երեկ արդեն Բաքուն Ալիևի և իշխանության խոսափող ՀԸ-ի միջոցով պաշտոնականացրեց ամենասպասված ու կործանարար պահանջներից գլխավորը. Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը խոսելով վերադարձի իրավունքի մասին՝ Ալիևը հայտարարել է, որ այդ իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար:

Միաժամանակ՝ իշխանական ՀԸ-ի միջոցով Բաքուն ազդարարել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ պետք է կատարել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցմանն» առնչվող 2 փոփոխություն: Առաջին՝ «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովում՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ։ Հայստանում պետք է տեղակայվեն զինված ուժեր այն երկրից, որը դաշնակից է Ադրբեջանին ու վայելում է վստահություն: Երկրորդ՝ «արևմտյան ադրբեջանցիների» ադրբեջաներենով կրթության իրավունքի ապահովում։

Սա նշանակում է, որ Փաշինյանի խոստացած «խաղաղությունը» կարող է հաստատվել միայն այն ժամանակ, երբ, բացի Սահմանադրության փոփոխումից և Հռչակագրից հրաժարումից (իմա՝ ՀՀ վերացումից), միջանցքի կորզումից և այլնից, ՀՀ տարածք վերադառնան մի քանի հարյուր հազար կովկասյան թաթարները (ադրբեջանցիները), և նրանց անվտանգությունն ապահովեն ՀՀ-ում տեղակայված Թուրքիայի զինված ուժերը: Բնականաբար՝ այդ զանգվածի ունեցվածքի ու կրած վնասների փոխհատուցման, ռազմատուգանքների, ռեպարացիաների հարցը հավելյալ կդրվի, և այդ առթիվ այժմ շրջանառվում է 100 մլրդ դոլար թիվը:

Եվ այս ամենից հետո եթե ՀՀ պետությունը ֆորմալ առումով պահպանվի, ապա դա միմիայն մի բանի համար, որ հայ ժողովուրդը տքնաջան աշխատի ու վճարի թուրք-ադրբեջանական տանդեմին այնքան ժամանակ, որքան այդ վասալը կցանկանա:

Ի դեպ, Բաքուն այս օրերին զարմանալիորեն այլևս չի խոսում «անկլավների», այն է՝ Տիգրանաշենի ու Տավուշի երկու հսկա տարածքների վերադարձի և «Սյունիքի միջանցքի» մասին: Սա մի բան է գուժում, խնդիրը (հատկապես՝ «անկլավների» հարցը) «լուծված է», մնում է տեխնիկապես դրանք հանձնել Ադրբեջանին, և հավանաբար այդ հանձնարարության կատարման վրա էլ այս օրերին աշխատում է Փաշինյանի խմբակը:

Եվ այս «մահվան տեսիլը» ներկայացվում է իբրև խաղաղության օրակարգ...

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը