ՀՀ գլխավոր դատախազությունում անարգել են ՀՀ զինանշանը
Հանցագործության մասին հաղորդում
ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հայտարարության և կից հրապարակած լուսանկարների՝ ՀՀ դատախազության կազմավորման 106-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Գլխավոր դատախազությունում 01.07.2024 թ-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալները, Դատախազության կոլեգիայի անդամները, դատախազները և այլոք, որի ժամանակ խմբակային անարգել են ՀՀ զինանշանը, մասնավորապես՝
Ն.Փաշինյանի և Ա.Վարդապետյանի զբաղեցրած ամբիոնի ճակատային հատվածում պատկերված էր սպիտակ գույնի՝ ՀՀ զինանշան, մասնակի ոսկեգույն զարդարանքով:
Վերոնշյալը փաստում է, որ 01.07.2024 թ-ին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոնատար անձանց կողմից տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի հատկանիշների համապատասխան արարք, քանզի՝
ՀՀ զինանշանի մասին օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է, (…), Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները, (…) :
Արգելվում է`
1) Հայաստանի Հանրապետության զինանշանի` սույն օրենքով սահմանված պատկերի, դրա կառուցվածքի, ինչպես նաև գույների փոփոխումը, (…),
Սույն հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածի պահանջները խախտելը համազոր է պետական խորհրդանիշն անարգելուն:
ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ զինանշանը, պետական դրոշը կամ պետական օրհներգն անարգելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Հ.Գ. Օրենքին ծառայելուց առաջ, առնվազն անհրաժեշտ է իմանալ օրենքը։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյան

04.07.2024 թ.