Աշխարհ

04.07.2024 21:28


Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ թուրք ֆուտբոլիստի կողմից «Գորշ գայլեր»-ի ժեստը ցույց տալու պատճառով

Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ թուրք ֆուտբոլիստի կողմից «Գորշ գայլեր»-ի ժեստը ցույց տալու պատճառով

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը ցույց տալուց հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հուլիսի 4-ին կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Դոյչե Վելե»-ն՝ հղում կատարելով Գերմանիայի ԱԳՆ–ին:

«Այսօր մենք Բեռլինում Թուրքիայի դեսպանի հետ քննարկել ենք միջադեպը»,-ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրոպայի առաջնության (Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Գերմանիայում) 1/8 եզրափակչի Ավստրիայի դեմ խաղի ժամանակ իր խփած գոլը տոնելիս՝ ցույց է տվել ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։ Սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպություններ և օգտատերեր պահանջել են հետաքննություն անցկացնել և որակազրկել ֆուտբոլիստին։ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի կողմից ցույց տված ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստի համար։ ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ տեսուչ է նշանակել Դեմիրալի գործը հետաքննելու համար, սակայն չի հստակեցրել, թե երբ կարող է ավարտվել գործի քննությունը։

Այս խորագրի վերջին նյութերը