Կարծիք

05.07.2024 10:43


Ադրբեջանը և Չինաստանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերության մասին. ի՞նչ է դա նշանակում, և որը պիտի լինի Հայաստանի քայլը

Ադրբեջանը և Չինաստանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերության մասին. ի՞նչ է դա նշանակում, և որը պիտի լինի Հայաստանի քայլը

Չինական կողմը վճռականորեն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին, նշված է հուլիսի 3-ին «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) գագաթաժողովում ընդունված «Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագրում:

«Չինական կողմը վճռականորեն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին և հակաարդյունավետ է համարում աշխարհաքաղաքական ինտրիգները, որոնք ուղղված են առճակատման պահպանմանը»,- ասվում է հռչակագրի տեքստում։

«Կողմերը կշարունակեն ամուր աջակցել միմյանց զարգացման ուղու վրա, որոնք ընտրվել են իրենց ազգային առանձնահատկություններին համապատասխան, պատրաստ են համագործակցել ընդհանուր զարգացման և բարգավաճման հասնելու համար, առավելագույնս կպահպանեն սերտ շփումներն ու համակարգումը։ Ազգային, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության կարևոր խնդիրները, կամրապնդեն վստահությունը և թույլ չեն տա որևէ ուժի օգտագործել իրենց պետության տարածքը՝ հակառակ կողմի դեմ գործողություններ իրականացնելու համար»,- նշվում է հռչակագրում։

Փաստաթղթի տեքստում նշվում է նաև. «...Ադրբեջանը և Չինաստանը պատրաստ են էլ ավելի մեծացնել երկկողմ առևտրի ծավալը, օպտիմալացնել ապրանքների կառուցվածքը և հեշտացնել ապրանքների մուտքը շուկաներ...»։

«...Ադրբեջանն ու Չինաստանն ունեն ուժեղ տնտեսական փոխլրացում և հսկայական ներուժ՝ ինդուստրալիզացման և ներդրումների ոլորտում համագործակցությունը մեծացնելու համար։ Կողմերը լիովին կօգտագործեն Ադրբեջանի և Չինաստանի միջև ներդրումների ընդլայնումը, կխթանեն Ադրբեջանի և Չինաստանի ընկերությունների գործունեությունը, ակտիվորեն կնպաստեն համագործակցությանը այնպիսի առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ներառյալ՝ նավթի արդյունահանումը և վերամշակումը, տրանսպորտային ենթակառուցվածքը, թվային տնտեսությունը, գունավոր մետաղները, շինանյութերը և այլն, շուկայական տնտեսության սկզբունքին համապատասխան...»,- ասվում է հռչակագրում։

Պետք է նշել, որ Չինաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված այս հռչակագիրը սպասված էր, քանի որ Չինաստանը, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո, շեշտաի մեծացրել է իր հետաքրքրությունը մեր տարածաշրջանի հանդեպ:

Ինչպես հայտնի է, դեռ 90-ականների կեսերին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ նախագծի մեկնարկից հետո, Չինաստանի դերը տարածաշրջանային քաղաքականության մեջ զգալիորեն մեծացել է: Բերենք ընդամենը մեկ օրինակ, եթե 90-ականներին Չինաստանի շրջանառությունը անդրկովկասյան երկրների հետ տարեկան կազմում էր ընդամենը 20-30 մլն դոլար, ապա այսօր այն կազմում է մոտ 6 մլրդ դոլար:

Միջկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու նախագիծը, որը ինտեգրված է միջին միջանցքին, շարժիչ գործոն է Չինաստանի և Հարավային Կովկասի պետությունների հարաբերությունների ներկա փուլում։

Եվ իզուր չէ, որ այդչափ մեծացել է Չինաստանի հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ: Երկրու օր առաջվա այս հռչակագիրը Ադրբեջանի հետ, այդ ծրագրի մի մասն է: Համանման մի հռչակագիր Չինաստանը կնքեց նաև Վրաստանի հետ անցած տարվա հուլիսին, երբ Վրաստանի վարչապետը այցով գտնվում էր Պեկինում:

Չինաստանը պատրաստ է կնքել մի համանման հռաչակագիր նաև Հաքյաստանի հետ, սակայն հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը չունի բավարար ինքնուրունություն՝ նման քայլի գնալու համար:

Անդրկովկասյան երկրներից միայն Հայաստանն է մնացել չինական ծրագրերից դուրս: Սակայն Հայաստանում իշխանափոխությունից հետո այս թյուրիմացությունը կվերացվի և Հայաստանը նույնպես կկարողանա ընդգրկվել չինական ծրագրերի մեջ:

Հիշեցնենք, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ նախագծի մեջ Չինաստանը նախատեսում է ներդնել ավելի քան 300 մլրդ դոլար:

Այս ուղու կառուցման արդյունքում Չինաստանի ապրանքների ինքնարժեքը, որը ուղղված է դեպի եվրոպական երկրներ, բազմապատիկ կնվազի: Բացի այդ, Չինաստանը մտադիր է անդրկովկասյան տրանսպորտային բոլոր հանգույցները արդիականացնել, դրա հետ միասին, զարգացնել նաև ենթակառույցները:

Այս ծրագրերում առանցքային տեղն ունի Վրաստանում կառուցվող նոր նավահանգիստը՝ Անակլիան:

Վրաստանի հետ Չինաստանի ապրանքաշրջանառության ծավալներն այսօր գերազանցում են 2 մլրդ դոլարի սահմանը և կանխատեսվում է, որ այն կավելանա երկրաչափական պրոգրեսիայով:

Ադրբեջանի հետ այդ ծավալները վաղուց են անցել 2 մլրդ-ի սահմանները և միայն Հայաստանի հետ է, որ ապրանքաշրջանառությունը չի գերազանցում 2 մլրդ-ի սահմանը:

Սակայն նույնիսկ այս պարագայում, Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, 2005-2018 թվականներին Չինաստանի ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ աճել է մոտ 2070%-ով, հասնելով մինչև 1.8 մլրդ-ի սահմանին:

2018-ից հետո, հասկանալի պատճառներով, հայ-չինական տնտեսական հարաբերություններում որևէ լուրջ զարգացում չի արձանագրվել: Այսօր Հայաստանն ունի չինական ներդրումների ամենացածր մակարդակը տարածաշրջանում։

Մինչդեռ Հայաստանն ունի մեծ հնարավորություն՝ զարգացնելու իր հարաբերությունները Չինաստանի հետ:

Փաշինյանի թիմի հեռացումից հետո Հայաստանն իրավամբ կկարողանա դառնալ խաղաղության հանգույցներից մեկը տարածաշրջանում, Վրաստանի հետ միասին: Քանի որ Հայաստանով կանցնեն, թե՛ Հուսիս-հարավ, և՛ թե միջին միջանցքի ուղիները, որոնք կլինեն տարածաշրջանային վստահելի երկների ազդեցության տակ: Միջին միջանցքի զարգացման մեջ շահագրգրված են Չինաստանն ու ԵՄ-ն, իսկ հյուսիս-հարավի մեջ շահագրգրված են Ռուսաստանն ու Իրանը: Հասկանալի է, որ այլ երկրները շահագրգրված չեն որ, այդ կոմունիկացիաները գործեն:

Հայաստանի պարագայում, կարող է գործել նաև երեք ուղությամբ. Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ճանապարհը, Վրաստան-Հայաստան-Իրան երկաթգիծը, որին հետագայում կարող է միանալ նաև աբխազական հատվածը, նաև՝

Ադրբեջան-Հայաստան (Մեղրիով)-Թուրքիա երկաթգիծը և ճանապարհ:

Այս նախագծերի մեջ օտար այս տարածաշրջանում կենսական շահ չունեցող ԱՄՆ-ի համար շահավետ է, որ գործի բացառապես վերջին ուղին, որտեղ Հայաստանը կդառնա ոչ թե խաչմերուկ, այլ Ադրբեջանի և Թուրքիայի մեջ միջանկյալ օղակ: Սովորաբար, նման օղակները, ժամանակի ընթացքում վերանում են, քանի որ անհասկանի իմաստ են ստանում տարածաշրջանային զարգացումների տրամաբանության մեջ:

Այլ խնդիր է, երբ երկիրը դառնում է իրական խաչմերուկ տարբեր երկրների համար, որտեղ նրանց շահերի հատման արդյունքում Հայաստանը դառնում է կարևոր հանգուցային երկիրներից մեկը:

Փաշինյանի իշխանությունը երկիրը հասցրել է փաստացի ավելորդ օղակ դառնալու տրամաբանությանը, դրա համար էլ Ադրբեջանը պահանջում է վերացնել այդ «օղակը», որպեսզի կոմունիկացիաների զարգացումը ստանա ավելի հասկանալի տեսք:

Որն՞ է Փաշինյանի այլընտրանքը

Այլընտրանքը մեկն է. ուրիշ տարբերակներ գոյություն չունեն, որպեսզի Հայաստանը իրապես դառնա տարածաշրջանային խաչմերուկ:

Եվ, եթե Հայաստանը կարողանա համադրել այդ տարբեր երկրների շահերը, ապա մենք իրոք կունենանք հնարավորություն՝ խաղաղ ապրել այս տարածաշրջանում:

Այդ տրամաբանության մեջ և՛ Չինաստանը շահագրգրված կլինի լուրջ ներդրումներ կատարել, և՛ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն:

Իսկ այդ աշխարհաքաղաքական կոնսեսուսի հիման վրա հնարավոր կլինի կառուցել նաև անվտանգային համակարգը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը