Լրահոս

05.07.2024 11:22


Կողբացի փողոցում ավտոմեքենայից կրակողներին հայտնաբերել են

Կողբացի փողոցում ավտոմեքենայից կրակողներին հայտնաբերել են

Երեկ՝ հուլիսի 4-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են հունիսի 1-ին Կողբացի փողոցում ավտոմեքենայից կրակոցներ արձակողներին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենայի մեջ են եղել Երևանի բնակիչ 30-ամյա Դավիթ Հարությունյանը, Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Արման Նիկոլյանը և Երևանի բնակիչ 33-ամյա Տիգրան Մարկոսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Եզնիկ Կողբացի փողոցում կրակոցներ էին հնչել։

Ոստիկաններն ու պարեկները Ե. Կողբացի 49 շենքի դիմացից և մոտ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ դեպի Ամիրյան փողոց, հայտնաբերել էին ատրճանակից կրակված 11 պարկուճ։

Այս խորագրի վերջին նյութերը