Մեծ Բրիտանիայում լեյբորիստականները հաղթել են պահպանողականներին
Մեծ Բրիտանիայում Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերն ընտրվել է խորհրդարանի անդամ բոլոր օկրուգներից: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով ընտրական հանձնաժողովի տվյալներին։
Լեյբորիստական կուսակցությունը կստանա խորհրդարանում 410 տեղ։ 61-ամյա Քիր Սթարմերը մեծ հավանականությամբ կդառնա Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը։
Պահպանողական կուսակցությունը, որն իշխանության ղեկին էր 14 տարի, կստանա 131 տեղ, ինչը վատագույն արդյունքն է հետպատերազյան պատմության մեջ։
Գործող վարչապետ Ռիշի Սունակը խոստովանել է, որ պահպանողականները պարտվել են և ասել, որ շնորհավորել է Սթարմերին հաղթանակի կապակցությամբ։
«Լեյբորիստական կուսակցությունը հաղթեց այս համընդհանուր ընտրություններում, և ես զանգեցի Քիր Սթարմերին՝ շնորհավորելու հաղթանակի կապակցությամբ: Այսօր իշխանության փոխանցումը ձեռքից ձեռք տեղի կունենա խաղաղ և կանոնավոր, բոլոր կողմերի բարի կամքով։ Սա պետք է բոլորիս վստահություն տա մեր երկրի կայունության և ապագայի նկատմամբ։ Բրիտանացիներն այսօր սթափեցնող դատավճիռ են կայացրել, սովորելու շատ բան կա... և ես ստանձնում եմ ձախողման պատասխանատվությունը»,-ասել է Սունակը:
Սունակը և Սթարմերը կմեկնեն Բուքինգհեմյան պալատ՝ Չարլզ III թագավորի հետ հանդիպման համար:

Աղբյուրը` yerevan.today