Լրահոս

06.07.2024 09:55


Իշխանական էլիտան հարսանիքի է պատրաստվում․ «Հրապարակ»

Իշխանական էլիտան հարսանիքի է պատրաստվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական էլիտան հուլիսի 13-ին հարսանիքի է։ Ամուսնանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը, ով մինչ պատգամավոր դառնալը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի օգնականն էր։

Հարսանիքը տեղի կունենա «Պրայմ հոլ» ռեստորանում։ Մարիամ Պողոսյանն անցած տարի է նշանվել՝ իշխանական վաղամեռիկ պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի օգնականի՝ Ռոման Տերտերյանի հետ:

Իշխանական խմբակցությունում անհամբերությամբ սպասում են այս հարսանիքին, որը հաջորդելու է հուլիսի 11-ի արտահերթ նիստին, հնարավոր է նիստը ձգվի մինչեւ ամսի 12-ը, հոգնատանջ ՔՊ-ականները մի լավ կլիցքաթափվեն հարսանիքին։

Այս խորագրի վերջին նյութերը