Աշխարհ

06.07.2024 09:37


Հայտնի է Իրանի նոր նախագահի անունը

Հայտնի է Իրանի նոր նախագահի անունը

Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է Irantoday-ը։

Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։ Հայտնում է news.am-ը։

Նախագահական ընտրությունների մրցակիցներն իմ եղբայրներն են։ Դրա մասին հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Ըստ Nour News-ի՝ Փեզեշքիանը հայտնել է նրանց հետ համագործակցելու մտադրության և նրանց Իրանի զարգացման գործում ներգրավելու մասին։

«Բարեկամության ձեռքը մեկնելու եմ բոլորին»,-վստահեցրել է նա։

arm.sputniknews.ru-ն հայտնում է, որ Մասուդ Փեզեշքիանն էթնիկ ադրբեջանցի է։ Նա ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մահաբադ քաղաքում (Արևմտյան Ադրբեջան նահանգ), կրոնական ընտանիքում: Ունի սրտային վիրաբույժի կրթություն, պրոֆեսոր է:

Փեզեշքիանը որպես Իրանի նախագահի թեկնածու գրանցվել է նաև 2013 և 2021 թվականների ընտրություններին։ Առաջին անգամ իր թեկնածությունը հանել է Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի օգտին, երկրորդ անգամ նրան թույլ չեն տվել ընտրություններին մասնակցել Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը