ԱՄՆ-ը հետաձգել է զորավարժությունների անցկացումը Վրաստանում Թբիլիսիի հետ հարաբերությունների վերանայման պատճառով
ԱՄՆ-ը որոշել է հետաձգել Վրաստանում NOBLE PARTNER ամենամյա զորավարժությունների անցկացումը պաշտոնական Թբիլիսիի հետ հարաբերությունների վերանայման հետ կապված։ Զորավարժությունները պետք է տեղի ունենային հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 6-ը։
«Որոշումը պայմանավորված է Վրաստանի կառավարության կեղծ մեղադրանքներով ԱՄՆ և արևմտյան այլ երկրների հասցեին Վրաստանի վրա ճնշում գործադրելու հետ կապված՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու նպատակով, ինչպես նաև կառավարող կուսակցության դեմ պետական հեղաշրջման երկու փորձերին մասնակցության համար»,-նշվել է Պենտագոնի հայտարարությունում, տեղեկացրել է Ngnewsgeorgia-ն։
Վրաստանի ՊՆ-ում ի պատասխան հայտնել են, որ միջազգային զորավարժությունները, այդ թվում Noble Partner 2024-ը, շահեկան են ինչպես Վրաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար, տեղեկացրել է «Online Грузия» պորտալը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Վրաստանին կապում են գործընկերային հարաբերությունները, որոնք ձևավորվել են տասնամյակների ընթացքում, որոնք հիմնված են ընդհանուր շահերի և մեր երկրների նպատակների վրա։ ԱՄՆ ՊՆ հայտարարությունը անորոշ ժամանակով Noble Partner 2024 զորավարժությունները հետաձգելու մասին ափսոսանք է առաջացնում։
Միջազգային զորավարժությունները նպաստում են պաշտպանունակության ամրապնդմանը, զինծառայողների հմտությունների զարգացմանը, պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը։ Գոյություն ունեն փոխշահավետ համագործակցության ձևաչափեր ԱՄՆ և Վրաստանի ՊՆ-ների միջև պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Չնայած զորավարժությունների հետաձգմանը՝ վերոնշյալ ձևաչափերը շարունակվում են, այդ թվում ընթանում է բազմազգ Agile Spirit 2025 զորավարժությունների պատրաստությունը»,-նշված է հայտարարությունում։