Դանակահարություն՝ Նոր Հաճնում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Երեկ՝ հուլիսի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի բնակարանում դանակահարություն է տեղի ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հայտնաբերել են արնանման հետքեր և դանակ, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:
Մինչ ոստիկանների ու պարեկների՝ դեպքի վայր ժամանելը, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկնաններն ու պարեկները տեղում պարզել են, որ քաղաքացին նշված հասցեից է տեղափոխվել հիվանդանոց և նա Նոր Հաճնի բնակիչ 64-ամյա Վահան Հ.-ն է: Ոստիկաններն ու պարեկները տաք հետքերով Նոր Հաճն քաղաքի վարչական տարածքում օպերատիվ տվյալներով հայտնաբերել են կասկածյալին, ում բերման են ենթարկել ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վրաչություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Նոր Հաճնի բնակիչ 31-ամյա Հարություն Դ.-ն է, ով հաշվառված է «ԱրՄեդ» հոգեբուժական և նարկոլոգիական ռեգիստրում:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.«Ամբողջ քաղաքը գիտի, թե ով ա եղել խփողը, ինչ առողջական խնդիրներ ունի: Լսեցինք, որ Չարենցի փողոցի 19 շենքի 2-րդ «պադյեզդի» դիմաց ինչ-որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ էլ Հարութը դանակով հարվածներ է հասցրել Վահանին ու քաղաքացիներն են առաջինը օգնության հասել Վահանին: Ճիշտն ասած՝ ամբողջ շենքն ու թաղը խառնվել էին իրար, որովհետև գիտեինք՝ կարողա դանակով հարձակվեր ուրիշների վրա, բայց լավ էր՝ ոստիկաններն ու պարեկները շատ արագ հասան, իմացան՝ որտեղ է գտնվում ու կարողացան նրան վնասազերծել ու տանել բաժին, եթե մի քիչ ուշանային, նորից ենք կրկնում, հնարավոր ա՝ էդ տղամարդը, լինելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, մի քանի հոգու էլ դանակահարեր»:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմանբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: