Լրահոս

08.07.2024 04:43


Եղեգնաձորի «Եղեգն» ռեստորանում խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով ու վրաերթով

Եղեգնաձորի «Եղեգն» ռեստորանում խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով ու վրաերթով

Հուլիսի 7-ին խուլիգանություն, ծեծկռտուք և վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող «Եղեգն» ռեստորանային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որն այնուհետև շարունակվել է փողոցում, ինչի հետևանքով էլ 3 քաղաքացի վրաերթի է ենթարկվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 01:00-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 123 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Մուրադյանն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված ճանապարհը հատող հետիոտներին՝ Վայոց ձորի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Սողոմոնյանին, 45-ամյա Ենոք Նազարյանին և 43-ամյա Հովիկ Սարգսյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վիրավորներին տեղափոխել «Վայոց ձոր» ԲԿ, ինչից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին։Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են վրաերթի ենթարկվածների կոշիկները, մեկը՝ ավտոմեքենայի տակ, երկուսը՝ ավտոմեքենայից բավականին հեռավորության վրա։ Դրսում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ վրաերթից առաջ՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածի աջակողմյան տարածքում գտնվող «Եղեգն» ռեստորանային համալիրում բանակից զորացրվելու կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ռեստորանի բակում հայհոյանքներ հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել միջոցառման մասնակիցների՝ Վայոց ձորի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Սողոմոնյանի, 45-ամյա Հովիկ Սարգսյանի, 41-ամյա Գարիկ Սարգսյանի և ռեստորանի հաճախորդների՝ Վայոց ձորի մարզի բնակիչներ 32-ամյա Գեղամ Վարդանյանի, 31-ամյա Ռոմիկ Վարդանյանի, 31-ամյա Գեղամ Բադալյանի ու 33-ամյա Տիգրան Բադալյանի միջև։Վիճաբանություն-ծեծկռտուքն այնուհետև տեղափոխվել է ռեստորանի տարածքից դուրս՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի եզր, որի ժամանակ նշված անձինք քաշքշել, բռունցքներով հարվածել են միմյանց, հնչեցրել են հայհոյանքներ և բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել նշված ռեստորանում անցկացվող միջոցառման մասնակիցների նկատմամբ։ Ծեծկռտուքը տևել է մոտ 20 րոպե, այդ ժամանակ էլ փողոցում տեղի է ունեցել վրաերթը:

Այս խորագրի վերջին նյութերը