Աշխարհ

08.07.2024 09:15


Իսրայելում բողոքի ցույցեր են` արտահերթ ընտրությունների պահանջով

Իսրայելում բողոքի ցույցեր են` արտահերթ ընտրությունների պահանջով

Իսրայելի մի շարք վայրերում՝ այդ թվում խոշոր տրանսպորտային խաչմերուկներում, հուլիսի 7-ի առավոտյան բողոքի ցույցերը են սկսվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ նշելով, որ հուլիսի 7-ին լրանում է 9 ամիսը, երբ կրկին սրվեց Գազայի հատվածում հակամարտությունը:

Այդ կապակցությամբ՝ առավոտյան բազմաթիվ իսրայելցիներ ցույցի են դուրս եկել երկրի տարբեր վայրերում՝ պահանջելով իշխանություններից արագ գործել Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատելու համար և արտահերթ ընտրություններ անցկացնել։

Ըստ աղբյուրի՝ հարյուրավոր ցուցարարներ էլ հավաքվել են 18 իսրայելցի նախարարների և պատգամավորների տների մոտ, այդ թվում՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների:

Այս խորագրի վերջին նյութերը