Լրահոս

08.07.2024 13:37


Աշխատանքից ազատել են ոչ միայն Սամվել Թոփալյանին, այլև «Գոյ» թատրոնի ողջ անձնակազմին. Արթուր Սահակյան

Աշխատանքից ազատել են ոչ միայն Սամվել Թոփալյանին, այլև «Գոյ» թատրոնի ողջ անձնակազմին. Արթուր Սահակյան

Աշխատանքից ազատել են ոչ միայն Սամվել Թոփալյանին, այլև թատրոնի ողջ անձնակազմին. 168.am-ի հետ զրույցում ասել է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը։

Նա նշել է, որ թատրոնի բոլոր աշխատակիցներին Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնից ազատել են, որպեսզի գնան աշխատանքային նոր պայմանագիր կնքեն, սակայն թատրոնի անձնակազմը չի գնում։

«Մեզ առաջարկեցին, որպեսզի գնանք նոր պայմանագիր ստորագրենք, որով մտնելու ենք Սունդուկյան թատրոնի կազմի մեջ, բայց որևէ մեկը չի գնացել, ուստի բոլորի հետ պայմանագրերը լուծարել են։

Որևէ մեկս նոր պայմանագիր չենք կնքելու, մեր նախկին ասածները հո ստից բա՞ն չեն։ Մենք ունենք դիրքորոշում, ունենք մեր օջախը, որը, ի դեմս այս իշխանության, փորձում են կուլ տալ՝ քաղաքական դրդապատճառներով։ Մեր միակ աշխատակիցը՝ մաքրուհին, ով համատեղությամբ նաև Սունդուկյան թատրոնում էր աշխատում, միայն նա է գնացել նոր պայմանագիր կնքել, քանի որ նախկինում էլ էր համատեղությամբ այնտեղ աշխատում»,-նշել է Արթուր Սահակյանը։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա գարնանը Կառավարության հերթական նիստից հետո հայտնի դարձավ, որ որոշել են «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Այս հարցը մեծ դժգոհություններ առաջացրեց «Գոյ» թատրոնում, արդյունքում՝ թատրոնը որոշեց դատական կարգով վիճարկել հարցը։

Այս խորագրի վերջին նյութերը