Վարդավառին կրակոցներ և ծեծկռտուք է եղել Թաիրով գյուղում
Արմավիրի մարզի Թաիրովում գյուղում հուլիսի 7–ին` Վարդավառի տոնին, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am–ը։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել ժամը 19։40–ի սահմաններում Թաիրով գյուղի շենքերից մեկի բակում մեծաթիվ անձանց միջև։ Ժամը 21։20–ին 22–ամյա Ա.Ա–ն Դ.Ա–ն, Վանիկ Հարությունյանը, 18–ամյա Մ.Հ–ն ու Վ.Գ–ն միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, փոխադարձ հարվածներ հասցրել։
Այդ ժամանակ նրանցից Մ.Հ—ն օդաճնշիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ։ Հուլիսի 8–ին ժամը 00.15–ին Մ.Հ–ն տեղափոխվել է ոստիկանության բաժին։
Անձնական խուզարկության ժամանակ նրա մոտից հայտնաբերվել է «Պերֆեկտա» տիպի օդաճնշիչ ատրճանակ` 18 փամփուշտով։
Մ.Հ–ն ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ Ա.Ա–ին, Դ.Ա–ին, Վանիկ Հարությունյանին, Վ.Գ–ին և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: