Քաղաքական

08.07.2024 17:18


Նիկոլ Փաշինյանը հեռվից մի գյուղացու բարևել է, անգամ բարևին չեն պատասխանել. Գոհար Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը հեռվից մի գյուղացու բարևել է, անգամ բարևին չեն պատասխանել. Գոհար Վարդանյան

Հուլիսի 5-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղ են այցելել ՔՊ-ական պատգամավորները, իսկ հուլիսի 6-ին՝ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ական պատգամավորները լուսանկար են տարածել, որտեղ խմբով նստած են ծառի տակ։

Այցից հետո պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հայտարարել է. «Մենք մի քանի պատգամավորով որոշեցինք գնալ Կիրանց ու տեղում ծանոթանալ սահմանազատված սահմանին, պաշտպանական ու ամրաշինական աշխատանքներին: Կիրանցի բնակիչները գոհ են, ոչ մի բողոք չունեն, ուրախ են, որ սահմանն արդեն հստակ է»:

Այցերի հետ կապված մանրամասներին ծանոթանալու նպատակով Yerevan․Today զրուցեց Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանի հետ:

Մասնավորապես հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք գյուղացիները նախապես տեղեկացվել են վերոնշյալ այցերի մասին, գյուղացիների և պատգամավորների հանդիպում եղել է, թե՝ ոչ և որքանո՞վ է իրականությանը հապատասխանում կիրանցեցիների գոունակության մասին ՔՊ-ական պատգամավորի հայտարարությունը:

«Ես անկեղծ չգիտեմ մեկ կիրանցեցու, ում իրենք հանդիպել են: Եթե հանդիպել են, թող հրապարակեն մեկ լուսանկար, 10 վայրկյանանոց տեսանյութ, որ որևէ կիրանցեցի իրենցից շնորհակալություն է հայտնում, կամ ասում ՝ «գոհ եմ, ուրախ եմ, որ սահմանազատում է տեղի ունեցել»:

Տրամաբանական հարց. Եթե իրենք մտածում են, որ կիրանցեցիները գոհ են, ուրախ են, ապա ուրբաթ օրը ԱԺ պատգամավորներն են եկել, շաբաթ օրը՝ Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ ոչ մի կիրանցեցու չեն հանդիպել, ոչ մի կիրանցեցի տեղյակ չի եղել, որ վերոնշյալ «հարգարժան» մարդիկ գալու են, ինչո՞ւ են վախենում հանդիպել:

Իրենց գալուց կես ժամ հետո ֆեյսբուքով եմ իմացել, որ եկել են:

Թող մի նկար հրապարակեն կիրանցեցու հետ, որ ուղղակի իրենց կողքին կանգնած է: Կիրանցեցիները կամաչեն իրենց կողքին կանգնել-նկարվել, դա խայտառակություն կլինի: Եթե կիրանցեցին իրենց հետ նկարվի, կամաչի հետո գյուղում քայլել: Եթե Նիկոլ Փաշինյանը գյուղացիներից մեկին էլ բարևել է հեռվից, այդ գյուղացին նույնիսկ իր բարևին չի պատասխանել: Էնպես են անելու, հերթով բոլոր տները մտնեմ ու մարդկանց հարցնեմ՝ գո՞հ են սահմանազատում-սահմանագծումից, թե՝ ոչ: Չգիտեմ, աբսուրդ է»,- ասաց մեր զրուցակիցը:

Այս խորագրի վերջին նյութերը