Հարցազրույց

09.07.2024 11:19


Հայկական հարցերն ակնհայտորեն չեն գերիշխում Ֆրանսիայի քաղաքական օրակարգում. Սերգեյ Ֆյոդորով (տեսանյութ)

Հայկական հարցերն ակնհայտորեն չեն գերիշխում Ֆրանսիայի քաղաքական օրակարգում. Սերգեյ Ֆյոդորով (տեսանյութ)

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Ֆրանսիայի հարցերով փորձագետ Սերգեյ Ֆյոդորովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Փորձագետի կարծիքով՝ ընտրություններից հետո Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ ակնկալելն իմաստ չունի։

«Ֆրանսիական ընտրությունների և հայկական հարցերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների միջև կապ փնտրելը, մեղմ ասած, անհիմն է։ Այս հարցերն ակնհայտորեն չեն գերիշխում Ֆրանսիայի քաղաքական օրակարգում։ Իսկ արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ փոփոխություններ սպասել պետք չէ, քանի որ արտաքին քաղաքականության, պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերը հիմնականում նախագահի իրավասությունն են։

Նա այստեղ մեծ լիազորություններ ունի, թեև, իհարկե, խորհրդարանը նույնպես կարևոր դեր է խաղում բյուջեի ընդունման, ֆինանսավորման, ռազմական ծրագրերի, դիվանագիտության և այլնի առումով»,-ասել է Ֆյոդորովը։

Ըստ նրա՝ ընտրությունների արդյունքներից ելնելով որևէ հիմնարար կամ էական փոփոխություն չպետք է սպասել, հատկապես, որ ընդհանրապես պարզ չէ, թե ինչպիսի իշխանություն է լինելու և ով է այնտես իշխելու։ Դրանք կլինեն տարբեր տարբերակներ՝ ընդհուպ մինչև տեխնիկական կառավարություն, որը կգլխավորի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կամ ինչ-որ հայտնի գիտնական, որը կապված չէ այս կամ այն կուսակցական կազմավորման հետ»,-եզրափակել է Ֆյոդորովը։

Այս խորագրի վերջին նյութերը