Աշխարհ

22.11.2011 10:04


Թուրքիան Սիրիայի գործերին միջամտելուն կողմ չէ

Թուրքիան Սիրիայի գործերին միջամտելուն կողմ չէ

Թուրքիան կողմ չէ երրորդ երկրների միջամտությանը Սիրիայի գործերին, և ինքը չի պատրաստվում նմանատիպ գործողություններ իրականացնել։

Այս մասին անգլիական «Բի–Բի–Բի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը։ Նա Մեծ Բրիտանիա է ժամանել պաշտոնական այցով։

«Մենք չենք միջամտի, սակայն իրավիճակը Սիրիայում զարգանում է ամենավատ սցենարով»,–հայտարարել է Գյուլը։ Նրա կարծիքով՝ Բաշար Ասադի վարչակարգը փակուղում է և սիրիական ժողովրդի համար արդեն անընդունելի է։

«Ես փորձել եմ ինքս Ասադին համոզել, որ երկրին բարեփոխումներ են անհրաժեշտ, սակայն նա գործում էր դժկամությամբ»,–նշել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ իր երկիրը Դամասկոսին այլևս չի հավատում։

Այս խորագրի վերջին նյութերը