Լրահոս

12.07.2024 11:10


Փրկարարները ջրանցքում հայտնաբերել են կորած 18-ամյա քաղաքացու դին

Փրկարարները ջրանցքում հայտնաբերել են կորած 18-ամյա քաղաքացու դին

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 11-ին, ժամը 10:43-ին տեղեկություն է ստացել, որ Բյուրակն գյուղի բնակիչներից մեկը դուրս է եկել տնից և չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են համագյուղացիներ, ոստիկանության աշխատակիցներ, ներգրավվել է նաև անօդաչու թռչող սարք:

Նշվում է, որ փրկարարները Ողջի-Հայկավան գյուղերի միջնամասում գտնվող ջրանցքում հայտնաբերել են 2006 թ. ծնված Գ. Զ.-ի դին, դուրս բերել և մոտեցրել պատգարակին:

Այս խորագրի վերջին նյութերը